«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է այն մասին, որ իր թիմը ընդհատել է «Բայերի» բոլոր մրցաշարերում առանց պարտությունների 51 հանդիպումների շարքը՝ Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելով գերմանական ակումբին 3-0 հաշվով։
«Անպարտելի թիմեր չկան։ Մենք արժանիորեն հաղթեցինք, ավելի ուժեղ էինք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գասպերինին։
Երեկ՝ մայիսի 22-ին, Եվրոպայի լիգայի եզրափակչում «Ատալանտան» հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։
Այսպիսով, «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին 66 տարեկանում նվաճեց իր առաջին տիտղոսը պրոֆեսիոնալ կարիերայում։
«Ատալանտան», իր հերթին, առաջին անգամ դարձավ եվրագավաթային մրցաշարի հաղթող։