«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչում «Ատալանտայից» կրած պարտության մասին (0-3).
«Մենք պետք է շնորհավորենք «Ատալանտային», նրանք այսօր ավելի լավն էին: Մենք չկարողացանք մեր խաղը խաղալ, նրանք շատ ինտենսիվ էին խաղում:
Խաղացողները լավ էին տրամադրված, բայց մենք խնդիրներ ունեինք։ Մենք չկարողացանք հնարավորություններ ստեղծել»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կայացավ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին իտալական «Ատալանտան» և գերմանական «Բայերը»։ Թիմերը խաղացել են Դուբլինի (Իռլանդիա) «Ավիվա» մարզադաշտում: Խաղն ավարտվել է Բերգամոյի թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։