Երեկ՝ մայիսի 22-ին, Եվրոպայի լիգայի եզրափակչում «Ատալանտան» հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։
Այսպիսով, «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին 66 տարեկանում նվաճեց իր առաջին տիտղոսը պրոֆեսիոնալ կարիերայում։
Իտալացի մասնագետն «Ատալանտան» գլխավորել է 2016 թվականի հունիսին։ Գասպերինիի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Իր կարիերայի ընթացքում Գասպերինին մարզել է «Կրոտոնեն», «Ջենոան», «Ինտերը» և «Պալերմոն»: