«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դարձել է Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
34-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի ընթացքում դարձել է 10 գոլի հեղինակ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոմելու Լուկակուն՝ 7 գոլի հեղինակ։
Եվրոպայի լիգայում լավագույնը գոլային փոխանցումների քանակով Օբամեյանգի թիմակիցներ Ջոնաթան Կլոսն ու Ամին Հարիտն էին։ Երկու ֆուտբոլիստներն էլ կատարել են 6 գոլային փոխանցում։
Այս մրցաշրջանում գավաթը նվաճեց «Ատալանտան», որը եզրափակիչ խաղում հաղթեց Լևերկուզենի «Բայերին» (3:0)։