Գրոզնիի «Ախմատը» սոցցանցերում հայտարարել է ակումբի նախագահի պաշտոնում Ախմատ Կադիրովի նշանակման մասին։ Մայիսի 21-ին էլ Կադիրովը նշանակվել էր Չեչնիայի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնում:
«Վստահ ենք, որ Ախմատ Ռամզանովիչի գլխավորությամբ թիմը կունենա նոր ձեռքբերումներ, հաղթանակներ և լավ արդյունքներ։ Չեչնիայի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի առաջին տեղակալ Ումար Դաուդովը հաստատվել է որպես ակումբի փոխնախագահներից մեկը», — գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
19-ամյա Ախմատ Կադիրովը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի որդին է։