Փարիզում ընթացող FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությանը հայտնի դարձավ 2022-ի տարվա լավագույն խաղացողը։
Մրցանակը շնորհվեց ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, որն իր մեծ ներդրումն ունեցավ հավաքականի՝ աշխարհի 2022 թվականի չեմպիոնությունը նվաճելու հարցում։
























































