Արգենտինայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ հաղթեց «Պլատենսեին»։
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Առաջին խաղակեսում «Բոկայի» կազմում աչքի ընկան Ֆիգալն ու Մերենտիելը, իսկ հյուրերի կազմում՝ Սերվետոն։
Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Րոպեներ անց նա դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակը։
«Բոկան» այս խաղից հետո 7 միավորով 6-րդ տեղում է։ Բալեկյանն առաջին հանդիպումն անցկացրեց այս մրցաշրջանում։
























































