«Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն գլխավորել է Բելգիայի հավաքականը։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև Եվրո 2024-ի ավարտը, հայտնում է Բելգիայի Արքայական ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։
Այս պաշտոնում 37-ամյա մասնագետը փոխարինել է Ռոբերտո Մարտինեսին, ում գլխավորությամբ Բելգիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ 2022 թվականի Կատարում կայացած Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։
Տեդեսկոն ավելի վաղ գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը»՝ 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, իսկ մինչ այդ «Շալկեի» գլխավոր մարզիչն էր։ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի սեպտեմբերը նա մարզել է «Լայպցիգը»։
























































