ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:
Նրա թիմակից, Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության կայքը։
Անցյալ տարի Մեսսին և Մբապեն ՊՍԺ-ի հետ միասին դարձան Ֆրանսիայի առաջնության չեմպիոն և Ֆրանսիայի սուպերգավաթակիր, ինչպես նաև իրենց հավաքականների հետ հասան 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ, որն ավարտվեց Արգենտինայի հավաքականի հաղթանակով (3:3, 4-2՝ 11մ)։
Իսկ ահա Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացող (մինչև 20 տարեկան)։