Բելառուս թենիսիստուհի Արինա Սոբոլենկոն Australian Open-2023-ի եզրափակիչում հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։
Հանդիպումը տևեց 2 ժամ 29 րոպե և ավարտվեց բելառուս մարզիկի հաղթանակով երեք սեթում՝ 4:6, 6:3, 6:4 հաշվով։
Սոբոլենկոյի համար այս հաղթանակն առաջինն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։
Ավստրալիայի բաց առաջնություն. Կանայք. Եզրափակիչ
Արինա Սոբոլենկո (Բելառուս) – Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – 4:6, 6:3, 6:4.