Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոն դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակչի խաղում աշխարհի 5-րդ ռակետը հաղթեց վարկանիշային աղյուսակի 45-րդ հորիզոնականը զբաղեցնող լեհ Մագդա Լինետին։
Խաղը տևեց 1 ժամ 33 րոպե և ավարտվեց 7:6 (7:1) 6:2 հաշվով։
Մրցաշարում հաղթանակի համար Սոբոլենկոն կխաղա ղազախստանցի Ելենա Ռիբակինայի հետ։ Սոբոլենկոյի համար սա «Մեծ սաղավարտի» առաջին եզրափակիչն է կարիերայում։
Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է հունվարի 16-ից 29-ը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 51 մլն դոլար։