Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
Նրա մրցակիցը ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկան էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ և ավարտվեց 6:0, 6:0, 7:6 (7:4) հաշվով։
Քառորդ եզրափակչում Խաչանովը կհանդիպի Հուբերտ Հուրկաչ-Սեբաստիան Կորդա հանդիպման հաղթողի հետ։
Ավստրալիայի բաց առաջնություն. Տղամարդիկ
Չորրորդ շրջան
Կարեն Խաչանով (Ռուսաստան, 18) – Յոսիհիտո Նիշիոկա (Ճապոնիա, 31) – 6:0, 6:0, 7:6 (7:4)