Արգենտինայի հավաքականի և «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան հաճելի անակնկալ է արել իտալական ակումբին։
Արգենտինացի հարձակվողն ակումբի թանգարանին է նվիրել աշխարհի 2022 թվականի առաջնությունում իր նվաճած ոսկե մեդալը։
29-ամյա Դիբալան մունդիալում ընդամենը 2 հանդիպման է մասնակցել՝ «գոլ+փոխանցում» համակարգով ոչ մի արդյունավետ միավոր չհավաքելով։
Նշենք՝ Դիբալան ընթացիկ մրցաշրջանի սկզբում է դարձել «Ռոմայի» ֆուտբոլիստ՝ հռոմեական ակումբի հետ պայմանագիր կնքելով 2022 թվականի հուլիսին։ Մինչ այդ նա 7 տարի հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսի» կազմում։
«Ռոմայի» կազմում Ա Սերիայում անցկացրած 10 խաղում Դիբալան 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ևս 3 խաղի Դիբալան մասնակցել է Եվրոպա լիգայում և դարձել 2 գոլի հեղինակ։