Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին մեկնաբանել է Լոնդոնի «Չելսիում» հայտնվելու տարբերակը, հաղորդում է Daily Star-ը:
«Հարգում եմ Լեմպարդին: Նա ֆանտաստիկ խաղացող էր և վստահ եմ, որ հիմա էլ շատ լավ մարզիչ է:
Դեմ չեմ լինի խաղալ նրա գլխավորությամբ, բայց այսպիսի հարցերը մեկ օրում չեն լուծվում»,- ասել է Իկարդին:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է արգենտինացուն տեսնել իր թիմի կազմում:
Իկարդիի իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին»: Իտալական ակումբը ցանկանում է 65 միլիոն եվրո ստանալ հարձակվողի դիմաց:
Հավելենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում արգենտինացին անցկացրել է 19 հանդիպում և դարձել 11 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: