«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին, տեղեկացնում է Team Talk-ը:
«Կարծում եմ, որ ակումբը հրաշալի տրանսֆերներ իրականացրեց: Նրանք որակյալ ֆուտբոլիստներ գնեցին, ովքեր առաջիկայում օգուտ կբերեն «Չելսիին»:
Լեմպարդին պետք էր հնարավորություն տալ աշխատելու այդ տղաների հետ: Հստակ է, որ Աբրամովիչն աշխարհի ամենահամբերատար մարդը չէ:
Լավ է, որ ես նման վարվելակերպ դրսևորող ակումբում չեմ աշխատում»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը գլխավորեց ՊՍԺ-ի նախկին մարզիչ Տոմաս Տուխելը: