Նախապատրաստվելով մրցաշրջանի վերսկսմանը` Երևանի «Արարատը» ընկերական հանդիպում է անցկացրել Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիայի» հետ:
«Արարատը» 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Գոլի հեղինակ են դարձել Դմիտրի Ռիժովը, Դավիթ Խուրցիձեն, իսկ դուբլ է գրանցել Վեսլեն Ժունիորը:
«Արարատը» ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում` 15 խաղից հետո վաստակած 27 միավորով: 16-րդ տուրի իր հանդիպումը երևանյան թիմ կանցկացնի մարտի 2-ին`ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունելով «Արարատ-Արմենիային»:
«Վեստ Արմենիան» 46 միավորով գլխավորում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը: Փետրվարի 28-ին թիմը Գյումրիում կմրցի «Շիրակ-2»-ի հետ: