«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է էկվադորցի վինգեր Յեյսոն Ռասինեսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Լեռնային Արցախում» և «Ալաշկերտում»։
Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած 62 խաղում դարձել է 8 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ, ևս մեկ գոլ հեղինակել է Կոնֆերենցիաների լիգայում։
Ռասինեսը «Վեստ Արմենիա» է տեղափոխվել Էկվադորի Պրիմերան ներկայացնող «Դելֆին» ակումբից:




























































