Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կիսվել է 2022 թվականի ԱԱ-2022-ի եզրափակիչ խաղի մասին կարծիքով , որում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային։
«Ինձ դուր եկավ այս ԱԱ-ն, չնայած այն բանին, որ Իսպանիան դուրս մնաց 1/8 եզրափակիչում: Տպավորիչ եզրափակիչ էր։ Ես ցավում եմ իմ ունեցած բազմաթիվ ֆրանսիացի ընկերների համար:
Փարիզն ու Ֆրանսիան ինձ համար մեծ նշանակություն ունեն։ Բայց ես նաև շատ արգենտինացի ընկերներ ունեմ, և Մեսսիի՝ Աշխարհի առաջնությունում հաղթելն ինձ ուրախացրեց:
Երբ Մեսսին գոլ խփեց ավելացված ժամանակում, ես արտասվեցի։ Ինձ շատ դուր եկավ եզրափակիչը, հատկապես 70-րդ րոպեից հետո խաղը տպավորիչ էր»,- Նադալի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։