Ֆրանսիացի ֆուտբոլիստներ Անտուան Գրիզմանը և Ուգո Լյորիսը ուրախ են, որ Քարիմ Բենզեման բաց է թողել 2022 թվականին Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է Give Me Sport հրատարակությունը։
Հաղորդվում է, որ Գրիզմանն ու Լյորիսը «գոհ» են եղել, որ Բենզեման լքել է թիմը մրցաշարից առաջ: Նշվում է, որ նրանք չեն ընդունել Կարիմի վերադարձը հավաքական, քանի որ իրենց համարում են թիմի առաջատար։
Կարիմ Բենզեման երեկ՝ դեկտեմբերի 19-ին, հայտարարեց ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Բենզեման Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2007 թվականից։ 2015 թվականին հարձակվողը հեռացվել էր ազգային հավաքականի հանդիպումներից՝ թիմակից Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու համար։ Անցյալ տարվա մայիսին Բենզեման կրկին հրավիրվել էր Ֆրանսիայի հավաքական։ Հավաքականի կազմում անցկացրած 97 խաղում նա խփել է 37 գոլ։