Եկատերինբուրգում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում հայազգի բռնցքամարտիկ Ժորա Ամազարյանը հաղթել է երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն վենեսուելացի Խորխե Լինարեսին։
Թեթև քաշային կարգում 10 ռաունդանոց մենամարտն ավարտվեց Ամազարյանի հաղթանակով` մրցավարների միաձայն որոշմամբ (98:92, 96:94, 99:91):
37-ամյա Լինարեսի համար այս պարտությունը ութերորդն էր պրոֆեսիոնալ կարիերայում՝ 47 հաղթանակով (29-ը՝ նոկաուտով)։
Ամազարյանն իր 13-րդ հաղթանակը տարավ (ինը նոկաուտով)։ Նա իր կարիերայի ընթացում ունի նաև երեք պարտություն և երկու ոչ-ոքի։