«Արսենալը» սկսել է պատրաստվել թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հնարավոր հեռացմանը։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը, Էմերիի իրավահաջորդը կարող է դառնալ շվեդ Ֆրեդի Յունգբերգը, որը ներկայումս իսպանացու օգնականն է: Յունգբերգը «Արսենալի» մարզչական շտաբում է այս տարվա ամռանից: Նշենք, որ որպես ֆուտբոլիստը Յունդբերգը «Արսենալում» հանդես է եկել 1998-2007թթ.:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էմերին կհեռանա «Արսենալից», եթե ակումբին չհաջողվի հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում: