Գյումրիի «Շիրակի» «Հոմենմեն» թիմը ճանաչվել է կանանց ֆուտզալի բաց մրցաշարի չեմպիոն: Եզրափակչում գյումրիի թիմի խաղացողները 4:1 հաշվով հաղթել են «Ալաշկերտին»:
Իսկ մինչև 15 տարեկանների խմբում հաղթող է դարձել «Ուրարտու աղջիկներ-2» թիմը՝ եզրափակչում 3։0 հաշվով պարտության մատնելով «Երևան աղջիկներ-2»-ին: Երրորդ տեղը զբաղեցրել է «Շիրակ ԱՖԴ» թիմը`2-1 հաշվով հաղթելով «Լոկոմոտիվ աղջիկներ 2»-ին:
ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը ևս ներկա է գտնվել Ավանի ակադեմիայի մարզադահլիճում կայացած խաղերին ու ֆոտոշարք պատրաստել: