«Կրոտոնեի» հարձակվող Մաքսի Լոպեսը հայտնել է, որ հաշտվել է Մաուրո Իկարդիի հետ, որն ավելի վաղ իր ձեռքից տարել էր իր կնոջը՝ Վանդա Նարային։
«Ես որոշել եմ երջանիկ լինել ու կարևոր որոշում եմ կայացրել։ Իմ հարաբերություններն անհաջող են եղել, բայց դրա շնորհիվ ես հայր եմ դարձել։ Հիմա որոշել եմ առաջ գնալ ու չկենտրոնանալ վատի վրա։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակն եմ ընտրել։
Ներել եմ Իկարդիին, նրա հետ խնդիր չունեմ։ Կյանքիս նպատակը, ֆուտբոլը չհաշված, երեխաներիս երջանկացնելն է։ Մնացածը թող մնա անցյալում։ Դա մի էջ է, որը ես շատ վաղուց եմ թերթել։ Այն ինձ համար այլևս խնդիր չի ստեղծում»,- Լոպեսի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Լոպեսն ու Նարան երեք երեխա ունեն, որոնք հիմա Վանդայի ու Իկարդիի հետ են ապրում։