«Բարսելոնայի» նախկին հարձակվող Մաքսի Լոպեսը վերհիշել է այն ժամանակները, երբ երիտասարդ Լիոնել Մեսսին նոր էր ինտեգրվում կատալոնական ակումբի գլխավոր թիմին։
Ինչպես փոխանցում է Goal պորտալը՝ հղում անելով արգենտինական Olga ծրագրին, արգենտինացի նախկին ֆուտբոլիստը պատմել է Մեսսիի տպավորիչ մուտքի և Ռոնալդինյոյի արձագանքի մասին։
«Ես դեռ այն ժամանակ նկատում էի, թե ինչպես է այդ 16-ամյա պատանին հավասարը հավասարի պես պայքարում 30-ամյա փորձառու ֆուտբոլիստների դեմ։ Նա օժտված էր անհավանական ուժով և արագությամբ։ Մենք՝ ավագներս, հաճախ էինք քննարկում, որ նա բացառիկ է լինելու։ Ռոնալդինյոն ասում էր. «Այս տղան ինձնից լավն է»։ Պատկերացնու՞մ եք՝ դա ասում էր Ռոնալդինյոն իր փառքի գագաթնակետին։ Այն տարի, երբ նա արժանացավ «Ոսկե գնդակին», նման բան էր խոստովանում»,- պատմել է Լոպեսը։
Նշենք, որ «կապտանռնագույնների» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսիին ներկայումս պաշտպանում է ամերիկյան «Ինտեր Մայամիի» գույները։

























































