Ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիի նախկին կինը՝ Վանդա Նարան, դիմել է ոստիկանություն՝ ֆուտբոլիստին դուրս հանելու Բուենոս Այրեսի մոտ գտնվող իր տնից ծնկի նախատեսված վիրահատությունից ընդամենը երեք օր առաջ։
Ըստ Dailysport-ի՝ տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Վանդա Նարան դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Իկարդին կարող էր տանը զենք պահել։ Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել, բայց ոչինչ չի հայտնաբերել։
31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ այժմ խափանման միջոց է ընտրվել, որով նա պետք է հեռու մնա նախկին կնոջից և նրա տնից:
Այդ տարվա հուլիսին հայտնի էր դարձել, որ զույգը բաժանվել է։