Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները նոյեմբերի 11-17-ը Լեհաստանի Պիատեկ քաղաքում մասնակցել են «XIV ձյուդոյի Ջիգորո Կանոյի հուշամրցաշարին» և նվաճել են 7 ոսկե և 3 բրոնզե մեդալներ։
Մարզադպրոցի տնօրեն Մխիթար Հայրապետյանը մարզիկներին պարգևատրել է անվանական շնորհակալագրերով ակտիվ մասնակցության և լավագույն արդյունք ցուցաբերելու համար։