Նորվեգացի թենիսիտ Կասպեր Ռուդը հաղթել է ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովի ATP-ի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչում։
Աշխարհի 4-րդ և 7-րդ ռակետների հանդիպումը տևել է 1 ժամ 10 րոպե և ավարտվել երկու սեթում նորվեգացու հաղթանակով՝ 6:2, 6:4:
Եզրափակչում Ռուդը կխաղա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ։ Ավելի վաղՆովակ Ջոկովիչը ATP-ի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել էր ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։
Հանդիպումը տևել էր 1 ժամ 52 րոպե և ավարտվել սերբ մարզիկի հաղթանակով երկու սեթում՝ 7:6 (7:5), 7:6 (8:6) հաշվով։