Ամերիկյան Haas-ը հայտարարել է, որ Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին՝ Միք Շումախերը, մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։
Շումախեր կրտսերը Haas-ում խաղացել է երկու մրցաշրջան՝ 2021 թվականին նա դարձել է 19-րդը ավտոարշավորդների անհատական հաշվարկում, իսկ 2022 թվականի մրցաշրջանի ավարտից մեկ փուլ առաջ նա 12 միավորով 16-րդ տեղում է։ 23-ամյա գերմանացու լավագույն արդյունքը «արքայական մրցավազքում» եղել է վեցերորդ տեղը հուլիսին Ավստրիայի Գրան Պրիում։
Մյուս մրցաշրջանում Haas-ում հանդես են գալու դանիացի Կևին Մագնուսենն ու գերմանացի Նիկո Հյուլկենբերգը, որը 2022-ին Aston Martin-ի պահեստային վարորդն էր։
Ֆորմուլա 1-ի վերջին մրցավազքը կկայանա նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում։ Ժամանակից շուտ չեմպիոն է հռչակվել Մաքս Ֆերստապենը Red Bull-ից։