Պրիշտինայում Կոսովոյի և Հայաստանի հավաքականների միջև ընթացող ընկերական խաղի 25-րդ րոպեին մեր ընտրանին բացեց հանդիպման հաշիվը։
Դաշտի կենտրոնում Էդգար Բաբայանը գնդակը փոխանցեց Ժիրայր Շաղոյանին, որը, ձախ եզրով շրջանցելով մրցակցի ֆուտբոլիստներին, հասավ դարպասի մոտ ու գրավեց այն։