Փետրվարի 21-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։ ՀՖՖ Տեխնիկական տնօրինության մեթոդական խմբի ղեկավար Ռուբեն Լեսկանոն ներկայացրեց ՀՖՖ Մանկապատանեկան ֆուտբոլի ազգային ծրագիրը, որը հաստատվեց ՀՖՖ Գործկոմի անդամների կողմից: «Ալաշկերտ» ՖԱ կողմից ներկայացված առաջարկի հիման վրա՝ «Ալաշկերտ» ՖԱ քարտուղար Գևորգ Մարիկյանը, ՀՖՖ Գործկոմի հաստատմամբ, համալրեց ՀՖՖ առաջնությունների կազմակերպչական կոմիտեի անդամի թափուր պաշտոնը: ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն քվեարկեցին «Գանձասար-Կապան» և «Վեստ Արմենիա» ակումբների կանանց թիմերի անվանափոխության և ՀՖՖ Արտոնագրման համակարգի պատժամիջոցների վերաբերյալ Կարգապահական կանոնակարգի 33-րդ հոդվածի փոփոխության օգտին: