Նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկում է 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցի 32 հավաքական։
Մրցաշարի մասնակից հավաքականների մարզիչներից ամենատարեցը Նիդերլանդների հավաքականի մարզիչ Լուի Վան Գալն է․ նա 71 տարեկան է։ Պորտուգալացի մասնագետ Կարլուշ Կեյրուշը, ով Իրանի հավաքականի գլխավոր մարզիչն է, 69 տարեկան է, իսկ նրա հայրենակից, Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը` 68 տարեկան։
Մրցաշարի ամենաերիտասարդ մարզիչն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին է․ նա 44 տարեկան է։ Կատարի հավաքականի մարզիչ իսպանացի Ֆելիքս Սանչես Բասը և Սենեգալի հավաքականի մարզիչ Ալիու Սիսեն 46 տարեկան են, իսկ Կանադայի հավաքականի մարզիչ Ջոն Հերդմանը 47 տարեկան է։
Նշենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին։
🏆 ԱԱ-2022
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարնջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից
E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները
ԱԱ-2022․ Բոլոր հանդիպումների ժամանակացույցը
ԱԱ-2022․ Հայտնի են բոլոր հավաքականների հայտացուցակները