Գերմանիայի հավաքականի հարձակվող Յուսուֆա Մոուկոկոն կլինի առաջիկա ԱԱ-ին մասնակցող ամենաերիտասրադ ֆուտբոլիստը։
Գերմանացին միակ ֆուտբլիստն է ԱԱ-ին հայտավորված խաղացողների շրջանում, ով 17 տարեկան է։ Նշենք, որ նա ԱԱ-ի բացման օրը՝ նոյեմբերի 20-ին, կնշի իր 18-րդ տարեդարձը։
Միանգամից մի քանի ֆուտբոլիստ ԱԱ-ի անցկացման ընթացքում արդեն հատել է 18 տարեկանի շեմը։ Այդ երիտասարդներն են իսպանացի կիսապաշտպան Գավին, Մարոկկոյի ներկայացուցիչ Բիլալ Էլ Կհանուսը, գանացի վինգեր Ֆատավուն, կոստառիկացի Ջեյսոն Բենետեն և ավստրալացի հարձակվող Գալանգ Քոուլը։
Նշենք, որ այս ցուցանիշով ռեկորդակիրը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նորման Վիթեսայդն է, ով 1982 թվականի ԱԱ-ի մրցաշարում նորամուտը նշել է 17 տարեկան 1 ամսական 10 օրական հասակում։
Կամերունի հավաքականի լեգենդ Սամուել Էտո’Օ-ն երկրորդն է այս ցուցանիշով պատմության մեջ (17 տարեկան 3 ամսական 7 օրական)։ Ֆուտբոլի լեգենդ Պելեն ևս իր նորամուտն ԱԱ-ում նշել է 17 տարեկանում, բայց նա միայն 5-րդն է պատմության մեջ այս ցուցանիշով։
🏆 ԱԱ-2022
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարնջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից
E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները
ԱԱ-2022․ Բոլոր հանդիպումների ժամանակացույցը
ԱԱ-2022․ Հայտնի են բոլոր հավաքականների հայտացուցակները