Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման վստահեցրել է, որ մինչև Կատարում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկը ժամանակ կունենա վնասվածքից լիովին ապաքինվելու համար։
«Ես որոշակի անհանգստություն ունեի, ոչ մի լուրջ բան: Բայց մինչեւ նոյեմբերի 22-ը դեռ բավական ժամանակ կա։ Խոստանում եմ, որ լավ մարզավիճակում կլինեմ։
Իմ ծննդյան օրը դեկտեմբերի 19-ն է՝ եզրափակիչ խաղի հաջորդ օրը, ուստի ես արդեն ընտրել եմ ինձ համար լավագույն նվերը։ Սակայն մրցաշարի յուրաքանչյուր նոր հանդիպում մեզ համար եզրափակչի պես կլինի։ Մենք շատ բարդ խմբում ենք, ուստի աստիճանաբար առաջ ենք գնալու»,- Բենզեմայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման չի հասցնի վերականգնվել և բաց կթողնի ԱԱ 2022-ի առաջին խաղը Ավստրալիայի հետ, որը կկայանա նոյեմբերի 22-ին։
ԱԱ 2022-ի F խմբում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Ավստրալիայի, Թունիսի և Դանիայի հետ: