Նոյեմբերի 11-ին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուսի Էնրիկեն հրապարակել է ԱԱ-2022-ի հայտացուցակը։
Հրավիրված 26 ֆուտբոլիստների թվում է նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։
18-ամյա խաղացողը դարձավ Իսպանիայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը տեղ է գտել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության հայտացուցակում։
Մինչ այս ռեկորդը պատկանում էր Սեսկ Ֆաբրեգասին, որը ԱԱ-2006-ին մեկնել էր 19 տարեկան դառնալուց մեկ ամիս անց։