Այսօր՝ նոյեմբերի 7-ին կայացավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի նախնական փուլի (1/16 եզրափակչի) վիճակահանությունը։
Այսպիսով, վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը․
«Լացիո»-«Կլուժ»
«Բոդո Գլիմտ»-«Լեխ»
«Բրագա»-«Ֆիորենտինա»
«Դնեպր-1»-ԱԵԿ Լառնակա
«Շերիֆ»-«Պարտիզան»
«Լուդոգորեց»-«Անդեռլեխտ»
«Քարաբագ»-«Գենտ»
«Տրաբզոնսպոր»-«Բազել»
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում առաջին տեղ զբաղեցրած թիմերը հանդես կգան փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչում։ Այս թիմերը կհանդիպեն փլեյ-օֆիի նախնական փուլը հաղթահարած թիմերի հետ (այսօր հենց այդ փուլի վիճակահանությունն է)։
Նշենք, որ նույն երկրի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել փլեյ-օֆֆի այս փուլում։ Առաջին հանդիպումները կկայանան 2023 թվականի փետրվարի 16-ին և 23-ին։ Պատասխան խաղերը կկայանան մարտի 9-ին և 16-ին:
ՉԼ-ի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները՝ այստեղ։
ՉԼ-ի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները՝ այստեղ։