Այսօր՝ նոյեմբերի 7-ին կայացավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի նախնական փուլի (1/16 եզրափակչի) վիճակահանությունը։
Այսպիսով, վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը․
«Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ»
«Յուվենտուս»-«Նանտ»
«Սպորտինգ»-«Միդտյուլանդ»
«Շախտյոր»-«Ռեն»
«Այաքս»-«Յունիոն»
«Բայեր»-«Մոնակո»
ՊՍՎ-«Սևիլիա»
«ՌԲ Զալցբուրգ»-«Ռոմա»
ԵԼ խմբային փուլում առաջին տեղ զբաղեցրած թիմերը հանդես կգան փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչում։ Այս թիմերը կհանդիպեն փլեյ-օֆիի նախնական փուլը հաղթահարած թիմերի հետ (այսօր հենց այդ փուլի վիճակահանությունն է)։
Նշենք, որ նույն երկրի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել փլեյ-օֆֆի այս փուլում։ Առաջին հանդիպումները կկայանան 2023 թվականի փետրվարի 16-ին և 23-ին։ Պատասխան խաղերը կկայանան մարտի 9-ին և 16-ին:
ՉԼ-ի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները՝ այստեղ։