Եվրոպական մրցաշարերի խմբային փուլն ավարտվել է և այսօր՝ նոյեմբերի 7-ին կայացավ փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։
Այսպիսով, վիճակահանության արդյունքներով ձևավորվեցին հետևյալ զույգերը․
«ՌԲ Լայպցիգ»-«Մանչեսթեր Սիթի»
«Բրյուգե»-«Բենֆիկա»
«Լիվերպուլ»-«Ռեալ Մադրիդ»
«Տոտենհեմ»-«Միլան»
«Այնտրախտ»-«Նապոլի»
«Բորուսիա Դ․»-«Չելսի»
«Ինտեր»-«Պորտու»
«Բավարիա»-ՊՍԺ
Նշենք, որ նույն երկրի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել փլեյ-օֆֆի այս փուլում։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան 2023 թվականի փետրվարի 14-15-ին և 21-22-ին։ Պատասխան խաղերը կկայանան մարտի 7-8-ին և 14-15-ին: