«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներին. «Բարսան» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ԵԼ-ի 1/8 եզրափակչի ուղեգրի համար։
«Թղթի վրա սա ամենածանր մրցակիցն է, որին մենք կարող էինք ստանալ։ Այս թիմը շատ է առաջադիմել։ Նրանք հիանալի խաղացողներ ունեն։
Մենք ստացանք հնարավորից վատագույն մրցակցին»,- մեջբերում է Չավիին Marca-ն։
ԵԼ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության արդյունքներն՝ այստեղ։