Սարաևոյում անցկացվել է ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից տատամի են դուրս եկել հինգ մարզիկներ:
Երվանդ Ներսեսյանը / 60 կգ / և Արտակ Թորոսյանը / 73 կգ / պարտությամբ են սկսել իրենց ելույթները, իսկ Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը / երկուսն էլ ՝ 66 կգ / և Արսեն Ավեդիսյանը / 73 կգ / իրենց օգտին մեկական հաղթանակ գրանցելուց հետո, զիջել են մրցակիցներին և դուրս են մնացել պայքարից: