Ֆորմուլա 1-ի «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը կիսվել է ապագայի իր ծրագրերով.
«Այս թիմում ինձ հարմարավետ եմ զգում, ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ: Մեզ շատ աշխատանք է սպասվում, դեռ շատ բան կա անելու։
Ես չեմ պլանավորում շուտով որևէ տեղ տեղափոխվել: Ցանկանում եմ որքան հնարավոր է երկար մնալ թիմում։
Ընդհանրապես, ես նախատեսում եմ ամբողջ կյանքս լինել այս թիմում։ Դա նույնիսկ չի քննարկվում: Բայց սա, ամենայն հավանականությամբ, կլինի մենեջերական դեր, քանի որ, բացի մրցարշավից, ես ցանկանում եմ նպաստել թիմի զարգացմանը ներսից»,- Հեմիլթոնի խոսքերն է մեջբերում GPFans-ը։