Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը շարունակում է վերականգնվել վնասվածքից և կարող է շարք վերադառնալ մինչև «Բարսելոնայի» հետ Պրիմերայի 10-րդ տուրի խաղը: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ֆուտբոլիստն արդեն սկսել է մարզումները գնդակով, բայց դեռ մարզվում է անհատական ծրագրով:
«Բարսելոնա» — «Ռեալ» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 15:00-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 9 խաղի, որոնցում դարձել է մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:
«Ռեալը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» 2-րդն է 18 միավորով: