Թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Աստանայի մրցաշարի կիսաեզրափակիչ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 1,9 մլն դոլար։
Ուրբաթ օրը կայացած քառորդ եզրափակչի խաղում աշխարհի 18-ակի ռակետը զիջել է սերբ Նովակ Ջոկովիչին, որը վարկանիշով 7-րդն է։ Խաղը շարունակվել է 1 ժամ 28 րոպե և ավարտվել 6։4, 6։3 հաշվով։
Ջոկովիչի մյուս մրցակիցը կդառնա Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա)-Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) զույգի հաղթողը։ Կիսաեզրափակչի երկրորդ զույգն արդեն հայտնի է՝ ռուս Անդրեյ Ռուբլյովը և հույն Ստաֆանոս Ցիցիպասը։