Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Երևանի «Փյունիկի» առաջիկա մրցակիցը կլինի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը»։ Թիմերի միջև առաջիկա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին, Երևանում։
Առաջիկա հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել լիտվական թիմի ֆուտբոլիստ Սաուլուս Միկոլյունասը․
«Փյունիկը» ագրեսիվ ֆուտբոլ է խաղում, խաղում է հակագրոհներով։ Բայց մենք պետք է շեշտը դնենք մեր խաղի վրա։
Ես առաջին անգամ եմ խաղալու եվրագավթային խմբային փուլում, բայց դա առաջնայինը չէ, կարևորը թիմի շահերն են»,- ասել է ֆուտբոլիստը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20։45-ին։
Կարդացեք նաև՝ Փյունիկի առաջիկա մրցակիցը․ Ժալգիրիս