Սերբ թենիսիստ, աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դարձել է Թել Ավիվի մրցաշարի (ATP-250) հաղթող։ Եզրափակչում նա ուժեղ գտնվեց խորվաթ Մարին Չիլիչից (ATP 16-րդ):
Հանդիպումը տևեց 1 ժամ 34 րոպե եւ ավարտվեց սերբ թենիսիստի հաղթանակով երկու սեթում՝ 6։3, 6։4 հաշվով։
ATP-250. Թել Ավիվ. եզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Մարին Չիլիչ (Խորվաթիա)՝ 6:3, 6:4