«Միլանի» տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին։
«Երբ մենք երկարաձգեցինք պայմանագիրը, մենք նրան ասացինք, որ նա պետք է իրեն 100 տոկոսով ֆուտբոլիստ զգա։
Նա անհանգստանում էր կարիերան ավարտելու հնարավորության համար, սակայն արդեն հանգստություն է պահպանում։ Կյանքը միշտ ժպտում է նրան»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Այս մրցաշրջանում 41-ամյա շվեդ ֆուտբոլիստը վնասվածքից ապաքինվելու պատճառով դեռ խաղադաշտ դուրս չի եկել։ Նա կվերադառնա մարզադաշտ 2023 թվականի հունվարին։