Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) ակումբները դիտարկում են Ազգային գավաթի և Լիգայի գավաթի խաղարկության կանոնադրության փոփոխության հնարավորությունը, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով The Times-ին։
Ըստ աղբյուրի՝ ակումբները ցանկանում են դադարեցնել վերախաղարկումների անցկացումը Անգլիայի գավաթի երրորդ և չորրորդ տուրերում։
Դիտարկվում է նաև այն տարբերակը, որ եվրոպական մրցաշարերում հանդես եկող թիմերը կկարողանան չմասնակցել Լիգայի գավաթի խաղարկությանը, կամ նրանց թույլ կտան խաղադաշտ դուրս բերել մինչև 21 տարեկան խաղացողների կազմերը։
Ենթադրվում է, որ այս հարցերը կքննարկվեն չորեքշաբթի օրը ԱՊԼ-ի բաժնետերերի ժողովում։ Լիգան նաև հույս ունի կրճատել թիմերի հանդիպումների քանակը և բարելավել մրցաշարից դուրս մնացած ակումբներին վճարվող վճարումները և ԱՊԼ-ին բաշխված միջոցների չափը:
Փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամենավաղ ժամկետը 2024/25 մրցաշրջանի սկիզբն է։