«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ջորջիո Կյելինին կարող է դառնալ թուրինյան ակումբի տնօրեն, հայտնում է Football Italia-ն՝ La Gazzetta dello Sport-ին հղումով։
Աղբյուրի համաձայն՝ Կյելինին ցանկանում է վերադառնալ թուրինյան ակումբ, սակայն, թե որքան սերտ կապ կունենա հիմնական թիմի հետ, առայժմ հայտնի չէ: Սպասվում է, որ Կյելինիի վերադարձը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին։ Նա կարող է միանալ Կրիշտիանու Ջյունտոլիի շտաբին և սերտորեն համագործակցել առաջին թիմի հետ։
Նշվում է, որ Կյելինին լավ հարաբերությունների մեջ է Տիագո Մոտտայի հետ, որը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի թիմը գալիք մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Կյելինին ավարտել էր իր խաղային կարիերան։