Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ դե Բուրը խոսել է Լոնդոնի «Արսենալի» մասին։
«Ես շատ եմ հարգում «Արսենալին», նրանք համբերատար են: Օրինակ՝ Միկել Արտետայի հետ, որը վատ մեկնարկեց «Արսենալում»: Որոշ այլ ակումբներում նման իրավիճակում նա արդեն հեռացված կլիներ։
«Արսենալը» լավ է խաղում վերջին երկու տարիներին, ինչպես և «Ինտերը»: Բայց եթե ես պետք է ընտրեմ, ապա նախընտրում եմ «Արսենալը», քանի որ նրանք համբերություն ունեն»,- դե Բուրի խոսքն է մեջբերել Mirror-ը: