«Կալյարիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած իր վերջին խաղի մասին։ Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 38-րդ տուրի խաղում «Կալյարին» մրցել է «Ֆիորենտինայի» հետ (2:3): Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 72-ամյա Ռանիերին այս մրցաշրջանի ավարտին կավարտի մարզչական կարիերան ակումբային ֆուտբոլում։
«Հրաշալի էր, շնորհակալ եմ բոլորին։ Սկզբում ես չհասկացա, թե ինչու հանդիպումը չսկսվեց, բայց հետո հասկացա (մասնագետի համար պատվո միջանցքի պատճառով): Մենք լավ խաղացինք, շատ պահեր ստեղծեցինք, և ես գոհ եմ, որ հիանալի տրամադրությամբ դուրս եկանք: Տղաներն ինձ թողեցին հաճելի հիշողություններ։ «Կալյարին» իմ ճանապարհորդության ավարտն է. Ինձ համար պատիվ էր լինել ֆուտբոլում, և ես մեծ հաճույք ստացա որպես մարզիչ»,- Ռանիերիի խոսքն է մեջբերել Sky Sport Italia-ն։