Սերբիայի ֆուտբոլային միությունը երկարաձգել է պայմանագիրը ազգային հավաքականի մարզիչ Դրագան Ստոյկովիչի հետ, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
59-ամյա մասնագետը պայմանագիր կկնքի մայիսի 27-ին, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը:
Ստոյկովիչը Սերբիայի հավաքականը գլխավորում է 2021 թվականի մարտից։ Նրա գլխավորությամբ թիմը 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց, բայց չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է։ Ստոյկովիչի գլխավորությամբ սերբերը մրցաշարի ուղեգիր են նվաճել։ Եվրո-2024-ում Սերբիայի հավաքականն ընդգրկված է Անգլիայի, Սլովենիայի և Դանիայի հետ խմբում։